Արգենտինացի կարդինալ Խորխե Մարիո Բերգոլյոն, այսուհետեւ Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը, դարձել է լատինամերիկացի առաջին հոգեւորականը, ով ընտրվել է որպես կաթոլիկ եկեղեցու հովվապետ:

Բերգոլյոն ծնվել է 1936թ. Բուենոս Այրեսում, իտալական ծագումով երկաթուղային աշխատողի ընտանիքում: Նա հոգեւորական է ձեռնադրվել 1969 թ-ին, որից հետո շարունակել է ուսումը հոգեւոր ճեմարանում` դառնալով աստվածաբանության պրոֆեսոր, իսկ հետո` ճեմարանի ռեկտոր: Նա դոկտորական դիսերտացիան պաշտպանել է Գերմանիայում, որից հետո շարունակել է հոգեւոր ծառայությունը Արգենտինայում:

2001թ-ին Հովհաննես–Պողոս Երկրոդ Պապի կողմից նա կարդինալ է ձեռնադրվել: Ժոզե Մարիո Բերգոլյոն հայտնի է իր համեստությամբ, պահպանողական հայացքներով եւ  կիսում է սոցիալական արդարության մոտեցումները: Մինչ օրս նա ապրում էր համեստ բնակարանում` հրաժարվելով եպիսկոպոսի շքեղ նստավայրից եւ երթեւեկում էր հասարակական տրանսպորտով, ինչպես նաեւ անձամբ էր պատրաստում կերակուրը: