Հյուսիսային Կորեային թշնամի ուժերը նրա դեմ ռադիոէլեկտրոնային պատերազմ են սկսել՝ համակարգչային տեխնիկայի կիրառմամբ: Դրա հետեւանքով հանրապետության տարածքում համացանցն արգելափակվել է: ԿԺԴՀ-ի իշխանությունները համարժեք պատասխան են նախապատրաստում, գրում է իՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Կորեական թերակղզում իրավիճակը սրվել էր փետրվարին ԿԺԴՀ-ի անցկացրած հերթական՝ թվով 3-րդ միջուկային փորձարկումներից հետո: Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ն թերակղզու հարավում մասշտաբային զորավարժություններ են անցկացնում:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը կարգադրել է «կրակի ծովի» վերածել Հարավային Կորեային պատկանող Պենենդո եւ Տեխչոնդո կղզիները՝ հակառակորդների կողմից սադրանքի դեպքում:
Հիշեցնենք, ԿԺԴՀ-ն միակողմանի կերպով ուժը կորցրած էր ճանաչել Կորեայի Հանրապետության հետ հաշտության մասին համաձայնագիրը: Հյուսիսային Կորեայի ժողովրդական զինված ուժերի նախարարն ավելի վաղ հաստատել էր, որ Փհենյանը դուրս է գալիս Սեուլի հետ չհարձակման մասին համաձայնագրից:




























