Նյու Յորքի գետերից մեկի մեջ դելֆին է հայտնվել: Կենդանին լողում է մեգապոլիսի կենտրոնական շրջաններում:
Բնապահպանների կարծիքով` նա իրեն լավ է զգում: Այնուամենայնիվ, մասնագետներն անհանգստացած են, քանի որ դելֆինները սովորաբար լողում են խմբերով եւ միմյանցից չեն բաժանվում, հայտնում է «Ռոսբալթ»-ը:
Մոտ ժամանակներս կենսաբաններն ու Նյու Յորք նահանգի շրջակա միջավայրի պահպանության վարչության ներկայացուցիչները նավակով գետ դուրս կգան` լուսանկարելու կաթնասունին` պարզելու համար նրա տեսակն ու ճշտելու` արդյոք նա վերքեր կամ կտրվածքներ չունի: Գիտնականները մտադիր են օգնել դելֆինին` Իսթ-Ռիվեր գետով քաղաքից դուրս գալ:
Ավելի վաղ Նյու Յորքի Քվինս տարածաշրջանի ծովափում կետ էր հայտնվել:




























