Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Սուխոյը վրդովմունք է հայտնել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի մասին վիրավորական սյուժեի կապակցությամբ, որը վերջերս ցուցադրել էր ռուսական հեռուստատեսությունը:

Իշխող Ռեգիոնների կուսակցության ներկայացուցիչը քննադատել է ՌԴ նախագահին:

Յանուկովիչի մասին սյուժեն ցուցադրել էր  «Ռոսիա 1» հեռուստաալիքը: Նյութում քննադատության էր ենթարկվել Ուկրաինայի նախագահի դիրքորոշումը, որը ձգձգում է Մաքսային միություն մտնելու որոշումը: Վերջում ասվել էր, որ վերջինիս գործերը վատ են, «ամեն տեղից վախեցնում են՝ եւ Արեւմուտքից, եւ Արեւելքից»:

«Երեւում է ռուսական քաղտեխնոլոգների գործերն են վատ, որ այդքան նվաստանում են՝ շանտաժի ենթարկելով ինքնիշխան պետությանը»,- գրում է comments.ua-ը:

«Պուտինի գործերն էլ են վատ, նա ճիշտ կանի պատրաստվի ռուսական մայդանի: Պուտինը կարծում է, թե ամեն ինչ այդպես հեշտ կմարսի, ամբողջ կյանքում թագավորելու է», - ասել է Ուկրաինայի նախագահի կուսակիցը: