Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պայմանավորվել է նոր կոալիցիոն կառավարություն ձեւավորելու մասին: Առաջիկայում համաձայնագրերը կստորագրվեն:
Մեկուկես ամսվա բանակցություններից հետո իշխող կոալիցիա ստեղծելու մասին պայմանավորվել են «Լիկուդ» կուսակցության նախագահ Նեթանյահուն, «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության նախագահ Ավիգդոր Լիբերմանը, «Եշ Աթիդ» եւ «Հրեական տուն» կուսակցության նախագահ Նաֆթալի Բեննետը: Դեռեւս փետրվարին իշխող դաշինքին միացել էր «Հա թնուա» կուսակցությունը՝ Ցիպի Լիվնիի գլխավորությամբ: Այդկերպ, Իսրայելի 3-րդ կառավարությունում հինգ կուսակցություններ կընդգրկվեն, որոնք 120-տեղանոց Կնեսետում 68 պատգամավորական մանդատ ունեն: Կառավարության կազմում երկար տարիների մեջ առաջին անգամ ընդգրկված չեն ուլտրակրոնական ուժերը՝ ՇԱՍ-ը եւ «Յաադութ հա-թորա»-ն, գրում է «Գոլոս Ռոսիի»-ն:
Նեթանյահուն կպահպանի կառավարության ղեկավարի պաշտոնը, իսկ նրա «Լիքուդ» կուսակցությունն ութ նախարարություն կստանա: Լապիդը կդառնա ֆինանսների նախարա, նրա կուսակցությունն ընդամենը հինգ մանդատ կստանա: Բեննետը կդառնա առեւտրի եւ արդյունաբերության նախարար, նրա կուսակցությունը երեք մանդատ կունենա:
«Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունը չորս նախարարություն է ստացել, բացի այդ, արտգործնախարարի պաշտոնը պահվում է Լիբերմանի համար, որն առայժմ չի կարող ընդգրկվել կառավարության կազմում՝ իր նկատմամբ հարուցված քրգործի պատճառով: Սպասվում է, որ խոսնակ կնշանակվի «Լիկուդ» կուսակցության ներկայացուցիչ Յուլի Էդելշտեյնը:




























