Վաշինգտոնի Կապիտոլիումի բլրին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսի եւ կոնգրեսականների մասնակցությամբ նշվել է Ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձը:
Միջոցառմանը մասնակցել է ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: Ելույթի ընթացքում նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լեգիտիմ պետություն է՝ ստեղծված Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման հիմքով, եւ այն չճանաչելը հակասում է միջազգային իրավունքի նորմերին»:
Կոնգրեսական Մայքլ Գրիմը իր հերթին նշել է, որ «եթե պատմությունից եզրակացություն արվի, դա կլինի այն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը հազիվ թե հպանցիկ ցանկություն լինի, այն պատմական եւ հիմնարար ձգտում է», որը պետք է ցանկացած մշտական կարգավորման հիմք դառնա:
«Եվ ես կարծում եմ, որ դրա իրականացումն ավելի ու ավելի մեծ թափ է հավաքում միջազգային հանրությունում, քանի որ վտանգավոր ստատուս քվոյի լուծման միակ իրատեսական միջոցն է», – ասել է նա:
Էդ Ռոյսը ելույթում անդրադարձել է Սաֆարովի ներմանը՝ նշելով, որ խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ երկու կողմերից անկեղծ ձգտում կա: Եվ մենք պահանջում ենք Ադրբեջանի գործողությունների դատապարտում, որը վեհացնում, պատվում եւ տոնում է մեկ այլ մարդուն կացնով սպանելը»
Նշենք, ալիեւամետ մի քանի բողոքողներ ձգտել են խոչընդոտել միջոցառման անցկացմանը, սակայն ապարդյուն:



























