Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել Ադրբեջանի առողջապահության նախարար Ալի ինսանովի` Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցով:

Դատարանը ճանաչել է Ինսանովի դեմ 3-րդ (կտտանքների արգելում) եւ 6-րդ (արդար դատաքննություն) հոդվածների խախտումները եւ հրահանգել է նրան վճարել 10 հազար եվրո փոխհատուցում, Turan-ին հայտնել է Ինսանովի փաստաբան Թողրուլ Բաբաեւը:

Նրա խոսքով, Ադրբեջանի կառավարությունը կարող է 3 ամսվա ընթացքում վճիռը վիճարկել ՄԻԵԴ մեծ պալատում: Եթե այն չի բավարարվում, Գերագույն դատարանի պլենումը պետք է որոշում կայացնի Ինսանովի դեմ ապօրինի վճիռները չեղյալ հայտարարելու մասին:

Ինսանովը ձերբակալվել էր 2005թ. պետական հեղաշրջման մեղադրանքով: Սակայն վերջնարդյունքում նրան դատեցին 11 տարվա ազատազրկման վատնումների եւ պետական գույքը յուրացնելու համար: