Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պատասխան է Եվրոպական ժողովրդական կուսակցության մի խումբ անդամների քննադատական նամակին:

Իվանիշվիլիի ուղերձը 5 թերթ է կազմում, որում եվրոպացիներին պատմում է Վրաստանի Սահմանադրության հետ կապված վիճակի մասին, եւ այն մասին, թե նոր կառավարությունը մտադիր չէ «ֆասադային ժողովրդավարություն» խաղալ, այլ նորմալ երկիր ստեղծել:

«Վրացական հասարակությունում, որը միանշանակ երախտապարտ է Արեւմուտքին աջակցության եւ օգնության համար, կան հարցեր քաղաքական այն ուժերի ներկայացուցիչներին, որոնք ողջունում են «ֆասադային ժողովրդավարությունը»` հիմնված բռնության, արժանապատվության ոտնահարման, նվաստացումների վրա, եւ այսօր սուր քննադատում են Վրաստանի նոր կառավարությանը, որը կանգնած է իրական ժողովրդավարական պետության կառուցման ճանապարհին»,- գրումէ  Իվանիշվիլին:

Նշենք, որ Իվանիշվիլիին բաց նամակ էին գրել Եվրախորհրդարանի 23 անդամներ, որոնցից 19-ը ԵԺԿ անդամներ են: Նրանք Իվանիշվիլիին մեղադրել են Վրաստանը եվրոպական ուղուց շեղելու մեջ: «Իվանիշվիլին ավելի վաղ այդ նամակն «ամոթալի» էր անվանել եւ նշել, թե դրա հեղինակները «ապրում են Սահակաշվիլիի ստով»: