Եվրոպայում լավ հասկանում են, որ Հայաստանի համար կան սահմանափակումներ, եւ որ Երեւանը շրջվում է իր մնացած դաշնակիցների կողմը: Միաժամանակ, Ռուսաստանում եւս հասկանում եմ, որ Հայաստանը փոխգործակցության ձեւաչափ ունի Եվրոպայի հետ: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, մամուլի ասուլիսում նշեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսնադր Իսկանդարյանը:

«Հայաստանի կողմից վարվող նմանատիպ քաղաքականությունը կոչվում է կոմպլեմենտարիզմ: Կտա՞ դա արդյունքներ, ցույց կտա ընթացիկ տարին: Բայց այն, ինչի հիմա ուզում է անել Հայաստանը, դա ոչինչ չմերժելն է եւ առկա ձեւաչափով աշխատելը»,-նկատեց Իսկանդարյանը:

Նրա համոզմամբ՝ ԵվրԱզԷՍ-ն ու Միասնական տնտեսական տարածքը գոյություն չունեցող մեդիա պղպջակներ են, իսկ Մաքսային միությունն արդեն լուրջ է: «Հայաստանի առջեւ ոչ պարզ խնդիր է կանգնած՝ Մաքսային միության հետ համագործակցության այնպիսի ձեւաչափ գտնել, որը թույլ կտա Ազատ առեւտրի գոտու ստեղծումը Եվրոպայի հետ եւ հակառակը»,-ասաց նա՝ հավելելով, որ Եվրոպան խանդում է հայ-ռուսական հարաբերությունների ձեւաչափին, իսկ Ռուսաստանն էլ իր հերթին խանդում է հայ-եվրոպական հարաբերություններին: