Սանկտ Պետերբուրգում քրեական գործ է հարուցվել 1,5 տարեկան երեխային մարմնական վնասվածքներ հասցնելու փաստի առթիվ:

Ֆրունզեի շրջանի դատախազության տվյալներով՝ 2013 թվականի մարտի 11-ին, ժամը 23-ին մանկական հիվանդանոց է տեղափոխվել 1,5 տարեկան մի երեխա, նրա մոտ ախտորոշվել է  ուսի ոսկորների կոտրվածք, որը միջին ծանրության վնասված է համարվում:

Պարզվել է, որ երեխային ծեծի է ենթարկել նրա մոր ընկերը, ով Հայաստանի քաղաքացի է եւ գրանցում չունի Սանկտ Պետերբուրգում: Նա ձերբակալվել է վարչական իրավախախտման համար, իսկ ներկայումս դատախազության պահանջով քրեական գործ է հարուցվել երեխային ծեծի ենթարկելու փաստի առթիվ:
Դատախազությունը հանդես է եկել ՀՀ քաղաքացուն կալանավորելու միջնորդությամբ: