Ամերիկյան ոստիկանության աշխատակիցները սպանել են հանցագործին, ով ԱՄՆ Նյու Յորք նահանգում չորս մարդ է սպանել:

«Հրաձիգը»` 64-ամյա Քուրթ Մայերսը, թաքնվել է Հերքիմերե քաղաքում գտնվող լքված շինությունում: Բացահայտելով նրա գտնվելու վայրը, ոստիկանությունը որոշում է կայացրել գրոհել շինությունը: Նկուղում թաքնված Մայերսն սկսել է կրակել եւ սպանել է ծառայողական շանը: Իրավապահները կրակ են բացել, որի արդյունքում հանցագործը սպանվել է, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

Եղած տվյալների համաձայն` նախօրեին Մայերսը հրկիզել է իր տունը եւ անհայտ պատճառով կրակ է բացել Հերքիմերե քաղաքում գտնվող ավտոլվացման կետում, որի հետեւանքով երկու մարդ է զոհվել: Դրանից հետո նա եւս երկու մարդ է սպանել հարեւան Մոհոք քաղաքի վարսավիրանոցում: