Բրիտանական գահի ժառանգորդ արքայազն Չարլզն արդեն մի քանի ամիս է արաբերեն է սովորում:

Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած բրիտանական համալսարանների կատարացի շրջանավարտների ասոցիացիայի շնորհանդեսի ժամանակ արքայազնը նշել է, որ ներկաները շատ լավ են տիրապետում անգլերենին:  Ասոցիացիայի նախագահ, Կատարի էներգետիկայի նախարար Մոհամեդ Ալ Սադը հարցրել է, կարող է Չարլզն արաբերեն ինչ-որ բան ասել: Արքայազնը համեստորն պատասխանել է, որ «փերձել է սովորել, սակայն հետո թողել է», գրում է  «Telegraph»-ը:

Ավելի ուշ արքայազնի օգնականներից մեկն ասել է, որ  նա արդեն կես տարի է, ինչ արաբերեն է սովորում: Կրոնների միջեւ երկխոսության կողմնակից Չարլզին արաբերենի իմացությունը թույլ կա բնագրով կարդալ Ղուրանը: