NEWS.am-ը ներկայացնում է «EurasiaNet» կայքում հրապարակված «Tamada Tales» բլոգի հեղինակ Գիորգի Լոմսաձեի հոդվածը:
Հիմա, երբ Հռոմի կաթոլիկ եկեղեցին նոր Պապ է ընտրել, յուրաքանչյուրն ինչ- որ կապ է որոնում Վատիկանից ստացվող նորությունների մեջ: Հայաստանը, կարծես, արդեն գտել է:
Հայ առաքելական եկեղեցին կարող է լինել փակ ակումբ, սակայն Վատիկանի աջակցությունը կարող է հայկական հարցին օգնել ողջ աշխարհում: Լավ կազմակերպված հայ համայնքը նշել է, որ կարդինալ Խորխե Բերգոլոն եղել է Արգենտինայի հայ համայնքի բարեկամը: Համայնքը հուսով է, որ կաթոլիկների նոր հոգեւոր առաջնորդն այդ բարեկամությունը կտեղափոխի Վատիկան:
«Ազատություն» ռադիոկայանը հայտնել է, որ Բերգոլոն հաճախ է ներկա գտնվել Հայոց ցեղասպանության զոհի հիշատակին նվիրված հոգեւոր արարողություններին: Ըստ տեղեկությունների` նա որպես արքեպիսկոպոս Թուրքիային կոչ է արել ճանաչել հայերի նկատմամբ իրագործված ոճրագործությունը:
Վատիկանը ապահովագրված չէ լոբբինգից, եւ շատ էթնիկ հայեր, հատկապեա Ագենտինայում, հուսով են, որ Բերգոլոն չի փոխի կոտորածների վերաբերյալ իր դիրքորոշումը:
Սակայն Երեւանը հայկական սփյուռքին միայնակ չի թողնում հայկական հարցը Սուրբ Աթոռում պաշտպանելու ջանքներում: Հայաստանի նախագահն այս ամիս առաջին անգամ պատմության մեջ Վատիկանում դեսպան է նշանակել` Միքայել Մինասյանին:




























