Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը մի քանի օր առաջ գաղտնի ժամանել է Իսրայել։ Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով, նա  բուժման է եկել, այցը տեղի է ունենում հույժ գաղտնի մթնոլորտում։

Նազարբաեւի ժամանելու մասին լրացուցիչ  տեղեկություններ չեն հրապարակվում։  Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքում տեղեկություն չկա այն մասին, թե տվյալ պահին որտեղ է գտնվում Նազարբաեւը, գրում է  NEWSru.com-ը։

Դրա հետ մեկտեղ  2011 թվականի ամռանը լրատվամիջոցներում լուրեր հայտնվեցին, որ Ղազախստանի նախագահի մոտ շագանակագեղձի քաղցկեղ են հայտնաբերել։ Հիշեցնենք, որ Նուրսուլթան Նազարբաեւը մի քանի տարի առաջ  Գերմանիայում շագանակագեղձի վիրահատություն է տարել։