Չինաստանի կառավարության նոր ղեկավար( ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ) է դարձել Լի Կեցյանը: Նրա թեկնածությունը հաստատվել է Պեկինում ընթացող 12-րդ գումարման Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի առաջին նստաշրջանում:
Լի Կեցյանի թեկնածությունը մարտի 14-ին առաջարկել էր ՉԺՀ-ի նախագահ ընտրված Սի Ցզինպինը, հայտնում է dni.ru-ն:
Հիշեցնենք, որ 2012թ. նոյեմբերին Չինաստանի Կոմկուսի 18-րդ համագումարում նա երկրորդ անգամ դարձել էր ՉԿԿ-ի ԿԿ քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ:




























