Մեքսիկայի Կանկուն քաղաք-հանգստավայրում երկու զինված տղամարդ ներխուժել են բար եւ անկանոն կրակ բացել. զոհվել է վեց մարդ, վիրավորվել` հինգը:
Հարձակվողները զինված են եղել գնդացրով եւ ատրճանակով: Հանցագործներին հաջողվել է փախչել, հայտնում է Reuters-ը: Հարձակման պատճառը ճշտվում է, գրում է gazeta.ru-ն:
Կանկունը Մեքսիկայի Կարիբյան ծովածոցի քաղաք-հանգստավայր է:




























