Շանհայում Հուանպու գետից դուրս բերվող սատկած խոզերի թիվը հասել է արդեն 7,5 հազարի: Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվել էր, որ ավելի քան 6 հազար սատկած խոզերի մասին, իսկ վերջին օրվա ընթացքում, ինչպես հաղորդում է Shanghai Daily-ն, դուրս է բերվել եւս 944 մարմին: Մարտի 15-ի դրությամբ, գետից դուրս բերված սատկած խոզերի հստակ թիվը 7545 է: Հատկանշական է, որ Հուանպու գետը Շանհայի համար խմելու ջրի աղբյուր է:
Տեղի վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչ Սյու Վեյը հայտարարել է, որ քաղաքի իշխանությունները խմելու ջրի մանրամասն մոնիթորինգ են իրականացնում եւ առայժմ անհանգստանալու առիթներ չկան: Իշխանությունները նաեւ ստուգում են խոզի մսի որակը տեղի շուկաներում եւ սուպերմարկետներում, որպեսզի մարդու կյանքի համար վտանգավոր արտադրանքը չհայտնվի սպառողների մոտ, հաղորդում է NEWSru.com-ը:
Ավելի վաղ նշվել էր, որ սատկած խոզերին գետը կարող էին նետել Չժեցզյան նահանգի Ցզյանսին քաղաքի խոզի ֆերմայի աշխատակիցները: Պաշտոնական տվյալներով, տարվա սկզբից, այդ շրջանում սատկել է 70 հազար խոզ:




























