Չիանցիներն ամերիկական Coca-Cola ընկերությանը կասկածել են անօրինական գեոդեզիական նկարահանումներ անցկացնելու մեջ: Հետաքննությունն անցկացնում է ՉԺՀ քարտեզագրության եւ գեոտեղեկատվական վարչությունը:
Համաձայն «Սինհուա» գործակալության՝ Coca-Cola-ն հարավչինական Յունյան նահանգում կասկածվում է երկրաբանական տեղեկություններ անօրինական հավաքելու եւ անիրավասու օգտագործման մեջ:
Մարտի 14-ին արեւմտյան լրատվամիջոցները հաղորդել են, որ տարածաշրջանային իշխանությունները Coca-Cola-ին կասկածում են նավիգացիոն GPS համակարգի անհարկի օգտագործման մեջ: Coca-Cola-ն անօրինական կերպով երկրաբանական տեղեկությունների հավաք է իրականացնում նահանգի հարավ արեւելքում, որտեղ սահմանային է Մյանմա, Լաոս եւ Վիետնամ երկրների հետ:
Միաժամանակ ըստ «Սինհուա»-ի, Յունյանի պաշտոնյաները հերքում են այդ վկայությունները: Coca-Cola ընկերությունը հաղորդել է, որ պատրաստ է համագործակցել իշխանությունների հետ` իրադրությունը շտկելու համար: Ընկերությունը հավաստիացրել է, որ էլեկտրոնային քարտեզն օգտագործում է միայն սարքավորումների բարեկարգման եւ արտադրանքը հաճախորդներին արագ հասցնելու համար հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:




























