«Եդինայա Ռոսիայի» ղեկավարներից մեկն իր միկրոբլոգում անսպասելի հայտարարություն է տեղադրել՝ խոստանալով «կոնկրետ խմբագրի եւ հեղինակի հարցերը լուծել», որը «կեղտոտ վրաերթի է ենթարկել երեք կին պատգամավորների»։

«Դեղին թերթում ստոր, զզվելի, կեղտոտ վրաերթի են ենթարկվել երեք կին պատգամավորներ։ Դրա հեղինակ տականքները թող իմանան. Չենք մոռանա, չենք ների»,- գրված է միկրոբլոգում։

«Չնչին արարածներ, թուլացեք, դուք մեզ համար ոչ մի նշանակություն չունեք։ Իսկ ահա տվյալ խմբագիրն ու հեղինակը պատասխան կտան», - գրված է Իսաեւի մեկ այլ հաղորդագրությունում։

Պետդումայի պատգամավորը չի հստակեցրել, թե հատկապես ում են ուղղված սպառնալիքները։

«Էխո Մոսկվի»-ի կայքում բլոգերները հիշեցնում են, որ նախօրեին «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը «Քաղաքական պոռնկությունը սեռափոխվել է» խորագրով հոդված էր հրապարակել՝ քննադատելով «Եդինայա Ռոսիայի» երեք կին պատգամավորների՝ Եկատերինա Լախովայային, Իրինա Յարովային եւ Օլգա Բատալինային, գրում է «АН-online»-ը։