Հնդկաստանի Ուտար-Պրադեշ նահանգում, մեծ արագությամբ ընթացող բեռնատարը մխրճվել է մայրուղու մոտ կառուցված աղքատների տների մեջ, որի հետեւանքով զոհվել է առնվազն 8 երեխա:
Ավտովթարը տեղի է ունեցել այսօր՝ մարտի 20-ի գիշերը: Վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, երբ բեռնատարի անիվն ընկել է փոսը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
Զոհերի տարիքը 3-10 տարի է: Տուժածների կոնկրետ թիվը չի հաղորդվում, սակայն, ականատեսների կարծիքով, նրանցից շատերը ծանր վիճակում են:




























