ԱՄՆ Քոլորադո նահանգի ուղղիչ հաստատությունների վարչության ղեկավար Թոմ Քլեմենթսին սեփական տանը սպանված են հայտնաբերել:
Ոստիկանության տվյալներով` Քլեմենթսը գնդակահարվել է մարտի 19-ի երեկոյան: Քլեմենթսը բացել է տան դուռը, որից հետո անմիջապես գնդակահարվել է: Ոստիկանություն են զանգահարել զոհի հարազատները, ովքեր լսել են կրակոցները, հաղորդում է «Պոլիտ.ռու»-ն: Իրավապահ մարմինները դեռ առաջ չեն քաշել հանցագործության որեւէ վարկած: Մարդասպանի հետքերով շներ են բաց թողել: Հարեւանները հարցաքննվում են:
Թոմ Քլեմենթսը Կոլորադոյի ուղղիչ հաստատությունների վարչությունը սկսել է ղեկավարել 2011 թվականից, իսկ մինչ այդ նա 30 տարի նման աշխատանք է ունեցել Միսսուրիում: Նա ունի կին եւ երկու երեխա:




























