Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մարտի 20-ին Առաքելյան պալատի Կլիմենտինի սրահում հանդիպել է «եղբայրական պատվիրակների» քրիստոնեական թեմերի եւ այլ կրոնների ներկայացուցիչների հետ, որոնք Հռոմ էին ժամանել նրա գահակալման կապակցությամբ: Հյուրերի մեջ է եղել նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը:

«Հատուկ ուրախության հիմք է այսօրվա հանդիպումը ձեր` Ուղղափառ եկեղեցիների, Արեւելյան ուղղափառ եկեղեցիների եւ Արեւմուտքի եկեղեցական համայնքների պատվիրակների հետ: Երախտապարտ եմ, որ ցանկացաք մասնակցել իմ` Հռոմի եպիսկոպոսի եւ Պետրոսի տեղապահի պաշտոնակալման հանդիսություններին»,- ասել է Հռոմի պապը:

Ֆրանցիսկոսի գահակալման արարողությանը մասնակցել են բազմաթիվ եկեղեցիների ներկայացուցիչներ, մասնավորապես` Կոնստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսը, Վաշինգթոնի արքեպիսկոպոս Տիխոնը, այլ հոգեւորական այրեր: