Հնդկաստանի 21-ամյա բնակչուհի Ռաջո Վերմոն ամուսնական առագաստը կիսում է 5 տղամարդու հետ, որոնք հարազատ եղբայրներ են: Ռաջոն ապրում է 21-ամյա Գուդուի, 32-ամյա Բաջուի, 28-ամյա Սան Ռամի, 26-ամյա Գոպալի եւ 18-ամյա Դինեշի հետ մեկսենյականոց տանը:

Տանտիրուհին զբաղվում է առայժմ միակ որդու` երկամյա Ջեյայի դաստիարակությամբ, ընդ որում պատկերացում չունի, թե ամուսիններից որ մեկն է երեխայի իրական հայրը:

Վերմոյի առաջին ամուսինը դարձել էր Գուդուն: Սակայն գյուղում ընդունված ավանդույթի համաձայն, կինը պարտավոր է ամուսնանալ նաեւ բոլոր եղբայրների հետ: «Իհարկե, սկզբում անհարմար էր, բայց հետո սովորեցինք: Ես նախապատվություն չեմ տալիս ամուսիններից որեւէ մեկին: Իսկ ինքս ավելի շատ ուշադրության եմ արժանանում, քան մյուս ամուսնացած կանայք»,- ասել է կինը, հաղորդում է Life News-ը:

Պոլիանդրիան բազմամուսնության տարատեսակ է, որի պայմաններում կանայք մի քանի ամուսիններ են ունենում, այն տարածված է Հնդկաստանի եւ Տիբեթի որոշ շրջաններում: