Վիեննայում անհայտ անձինք փորձել են առեւանգել Չեչնիայի ՆԳ նախկին նախարար Մուսար Ումարովին: Միջադեպը տեղի է ունեցել դեռ անցած շաբաթ:
Գիշերը հինգ անձինք, ներկայացնելով ոստիկանների կեղծ վկայականներ, փորձել են ներխուժել փախստականի կարգավիճակ ունեցող չեչեն գործարարի բնակարան: Նրանք թակել են դուռը, բայց Ումարովը չի բացել:
Ներկայումս Ումարովի բնակարանը պահպանվում է Վիեննայի ոստիկանության հատուկ ստորաբաժանման կողմից, հաղորդում է NEWSru.com-ը:
2009թ. Վիեննայի կենտրոնում գնդակահարվել էր Չեչնիայի նախագահ ռամզան Կադրիովի նախկին թիկնապահ Ումար Իսրաիլովը, նրան սպանել էին փողոցում առեւանգման անհաջող փորձից հետո: Երկու կասկածյալներ դատապարտվել էին 19 եւ 16տարվա ազատազրկման, մեկը` ցմահ ազատազրկման: Ավստրիական դատախազությունը չորս ամիս փորձում էր պարզել Կադիրովի մեղսակցությունը:




























