Աշխարհում ամենաթունավոր ձկներից մեկին՝ ֆուգուին, առաջին անգամ հայտնաբերել են Ադրիատիկ ծովում: Ձկանը Խորվաթիայի Տրիբուն քաղաքի ափին բռնել են երեխաները:
Ֆուգուի բնակեցման արիալը ձգվում է Ավստրալիայի հյուսիսային ափերից մինչեւ Ճապոնիայի հյուսիսային ափերը եւ Չինաստանի հարավային ափերից մինչեւ Օկեանիայի արեւելյան կղզիների ափերը: Պարզ չէ, թե ինչպես է ֆուգուն հայտնվել Ադրիատիկ ծովում:
Ինչպես գրում է NEWSru.com-ը, ձուկը շատ թունավոր է եւ տետրադոտոկսինի մահացու չափաբաժին է պարունակում: մեկ ձուկը կարող է սպանել մինչեւ 50 մարդու:
Սակայն Ճապոնիայում ճիշտ պատրաստելու դեպքում, այն օգտագործում են սննդի մեջ, որի ժամանակ թույնի խտությունը պետք է նվազեցվի մինչ թույլատրելի քանակը: Ֆուգուն համարվում է դելիկատես, եւ այն ուտում են` «իրենց նյարդերը գրգռելու» նպատակով, ինչպես նաեւ թեթեւ էյֆորիկ ազդեցություն ստանալու համար, որն առաջանում է սննդի մեջ պահպանված թույնի մնացորդային քանակից:




























