Մարտի 20-ին Էնդի Ուորհոլի «Կարմիր Լենին» ստեղծագործությունը վաճառվել է 110 հազար ֆունտով (166 հազա դոլար): Այդ մասին հաղորդվում է Christie`s աճուրդի տան կայքում:

Աճուրդում կտավը վաճառվել է 133,9 հազար ֆունտով (202 հազար դոլար): Սկզբնապես նկարը գնահատվել էր 46,3-75,5 հազար դոլար, հայտնում է lenta.ru-ն:

Ուորհոլի 1987թ. նկարված կտավը պատկանում էր ռուս գործարար Բորիս Բերեզովսկուն: Գործարարը վճռել էր բաժանվել դրանից` պարտքերը եւ դատական ծախսերը վճարելու համար: Բացի այդ, օլիգարխը որոշել էր նաեւ  կրճատել իր աշխատակիցների քանակը, վաճառել մի քանի առանձնատուն եւ 1927թ. ատադրության Rolls-Royce-ը, ինչպես նաեւ փակել Լոնդոնի Մեյֆեր թաղամասի գրասենյակը: 

2003թ. Մեծ Բրիտանիայում քաղաքական ապաստան ստացած Բորիս Բերեզովսկին 2012թ. օգոստոսին նախկին գործընկեր Ռոման Աբրամովիչի հետ դատը տանուլ էր տվել. նրանից փորձում էր ստանալ 5,5  միլիարդ դոլար: 2012թ. հոկտեմբերին Բերեզովսկին համաձայնել էր Աբրամովիչին վճարել 50 միլիոն դոլար: