Հյուսիսային Կորեայի զինված ուժերը մարտի 21-ին օդային տագնապ են ազդարարել: Ազդանշանը հաղորդվել է տեղական ժամանակով ժ. 09.32-ին՝ եվրոպական ռադիոյի եթերում, զինվորական ստորաբաժանումներին մարտական պատրաստականության վիճակում գտնվելու հրահանգ է տրվել:

Հարավային Կորեայի իշխանությունները ենթադրում են, որ ազդանշանը տրվել է ԿԺԴՀ-ում անցկացվող զորավարժությունների շրջանակում, սակայն Հյուսիսային Կորեայի իշխանությունները չեն հաստատել, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը նաեւ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների հասցեին հերթական ռազմատենչ հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ ասված է, որ «ԱՄՆ-ն չպետք է մոռանա հյուսիսկորեական գերշեշտակի զենքի մասին, որն ուղղված է Գուամին եւ Օկինավային:

Գուամում է գտնվում ռազմաօդային  կայանը, որտեղ  В-52 ռմբակոծիչներն են, իսկ Օկինավա կղզում տեղակայված է ռազմածովային  կայանը, որտեղ ատոմային զենքով սուզանավակներն են, հայտնում է rbc-ն: Նման հայտարարությունների առիթ էին դարձել ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների ընթացքում Կորեական թերակղզու օդային տարածքով թռչող ուղղաթիռները:

Հիշեցնենք, 2013թ.մարտի սկզբին Հյուսիսային Կորեան, ի նշան ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների դեմ բողոքի, հրաժարվել էր Հարավային Կորեայի հետ չհարձակման եւ միջուկազերծման մասին բոլոր համաձայնագրերից, նաեւ դադարեցրել էր հրադադարի համաձայնագրի գործողությունը: