Ավստրալիայում ուղղաթիռի ընկնելու հետեւանքով նվազագույնը չորս մարդ զոհվել է: Ըստ տեղի ոստիկանության՝ ուղղաթիռը թռիչքի ժամանակ անհասկանալի պատճառով բռնկվել է եւ ընկել ցած:
Կատարվածի հանգամանքները ճշտվում են, հստակեցվում է ուղեւորների թիվը, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Տեղի լրատվամիջոցների տվյալով՝ դեպքը կատարվել է Սիդնեյի գեղատեսիլ Բուլլի Տոպս արվարձանում, որը տեղակայված է օվկիանոսի ափին: Այնտեղ հաճախակի հարսանեկան արարողություններ են կազմակերպվում:




























