Պակիստանում փախստականների ճամբարում հզոր պայթյուն է որոտացել: Միջադեպի արդյունքում զոհվել է 12 մարդ, եւս 30-ը վիրավորվել են:
Ինչպես ոստիկանությանը հայտնել է տեղական ոստիկանության աշխատակիցը, պայթյունը որոտացել է վարչակազմի շենքի մոտ, որտեղ փախստականներին սնունդ էին բաժանում, հաղորդում է «Utro.ru»-ն:
Փախստականների ճամբարը գտնվել է Փեշավար քաղաքից ոչ հեռու: Այնտեղ բնակվում են նրանք, ովքեր լքել են Աֆղանստանին սահմանակից շրջանները, որտեղ «Թալիբանի» եւ «Ալ-Քաիդայի» հետ կապված շատ գրոհայիններ կան:




























