Ֆրանսիայում հարկային ռեժիմի խստացումը հանգեցրել է նրան, որ 20 տարվա ընթացքում երկիրը կորցրել է մոտ մեկ միլիոն աշխատատեղ: Այսպիսին են Concorde հիմնադրամի տվյալները, որոնք հրապարակվել են Le Figaro թերթում:
Զեկույթում ասվում է, որ «ամենահամեստ գնահատականներով» երկրից հեռացել են մոտ 60 հազար ձեռնարկատերեր: Նրանք բոլորն էլ ղեկավարել են ընկերություններ, որտեղ 16 հազար մարդ է աշխատել: Եթե նրանք մնային, Ֆրանսիայում աշխատատղերի թիվը կաճեր 960 հազարով:
«Հարկային փախստականների» թիվն աճել է անցած տարի: Նրանց թվում են ժերար Դեպարդյեն, Auchan սուպերմարկետների ցանցի սեփականատեր Մյուլյե ընտանիքը, երաժիշտ Ժան-Միշել Ժարրը եւ Ֆրանսիայի ամենահարուստ մարդը` Բեռնար Առնոն: Նրանք բոլորն էլ հեռացել են աննախադեպ 75 տոկոս հարկի պատճառով, որը ներդրել է Օլանդի վարչակազմը:
Դեկտեմբերին հարկն արգելափակվել էր Սահմանադրական խորհրդի կողմից, եւ այժմ կրկին ներկայացվել է, առաջարկվումէ սահմանել 66 կամ 60 տոկոս հարկ մեկ միլիոն եվրոյից ավելի եկամտի վրա:



























