ԱՄՆ քաղաքացի Զաք Շահինն Արաբական միացյալ էմիրություններում 15 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ տարածաշրջանում խոշորագույն ընկերություններից մեկում՝ Deyaar-ում, ղեկավար եղած ժամանակ մոտ 5,5 մլն դոլարի կաշառք վերցնելու համար:

Եվս երեք օտարերկրացիների ստացել են 10-ական տարվա ազատազրկում, հաղորդում է Reuters-ը: Հայտնի է, որ դատապարտվածներից մեկը Բրիտանիայի քաղաքացի է, ով փախել է ԱՄԷ-ից եւ գտնվում է հետախուզման մեջ: Մյուսների ինքնությունը չի բացահայտվում: բացի ազատազրկումից, 4 դատապարտյալները պետք է ընդհանուր առմամբ 7,8 մլն դոլար տուգանք վճարեն:

Դատական գործընթացը տեւել է 5 տարի, որը բարդացրել է ԱՄՆ-ի եւ ԱՄԷ-ի հարաբերությունները: 2008-ին կալանավորված Շահինը ԱՄՆ-ի ճնշման ներքո ազատ է արձակվել 1,4 մլն դոլար գրավի դիմաց այն բանից հետո, երբ հացադուլ էր հայտարարել:

Հայտնվելով ազատության մեջ, նա փախել է Եմեն, բայց նրան այնտեղ ձերբակալել են եւ վերադարձրել ԱՄԷ-ին: