Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու Մալայզիայի կառավարությունը եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու համաձայնագիր կկնքեն:

Համաձայնագրի կնքման առաջարկությանը հավանություն տալու հարցը ներառված է ՀՀ կառավարության մարտի 28-ի նիստի օրակարգում:

Մալայզիայի հետ կրկնակի հարկման համաձայնագրի նախագծի կնքումը հնարավորություն կտա զարգացնելու երկու պետությունների միջեւ ապրանքների եւ ծառայությունների շրջանառությունը, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժը, կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը: