Կիպրոսի բանկի տնօրենների խորհուրդը չի ընդունել գլխավոր տնօրենի՝ Անդրեաս Արտեմիսի հրաժարականը։ Բանկի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ պաշտոնանկությունը կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե մեկ շաբաթվա ընթացքում դիմումը հետ չվերցվի: 

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Անդրեաս Արտեմիսը հրաժարականի դիմում էր ներկայացրել: Բանկի արտաքին կառավարիչ նշանակված Դինոս Խրիսոֆիդոսը հայտնել է, որ  իր վերահսկմամբ տեղի կունենա Կիպրոսի բանկի վերականգնումը եւ Կիպրոսի Ժողովրդական բանկի ակտիվների մի մասի յուրացումը: Դրանից հետո Կիպրոսի Ժողովրդական բանկը,հանրապետության նախագահի եւ միջազգային վարկատուների միջեւ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, կփակվի: