Բրիտանական HSBC Holdings-ը փակում է ռուսական Hermitage Capital Management հիմնադրամը, պատճառը դրա հիմնադիրներից մեկի՝ Ուիլյամ Բրաուդերի դեմ ներկայացված դատական մի քանի հայցերն են:
«Ռոսիյսկայա գազետա»-ն հիշեցնում է, որ HSBC-ն դեռեւս օգոստոսին սառեցրել էր ֆոնդի ակտիվները՝ իրավաբանական քաշքշուքի ծախսերը գնահատելու համար: Հունվարին, երբ Hermitage Capital-ի ղեկավարության ֆինանսական պարտավորությունների գնահատվող ծավալը հասավ սառեցված հիմնադրամի արժեքի 65%-ին՝ 45,6 մլն դոլար, HSBC-ն եւ Բրաուդերը համաձայնեցին փակել հիմնադրամը:
Dni.ru-ն նշում է, որ վերջերս 48-ամյա Բրաուդերի անունը կապվում է մի շարք սկանդալների հետ: Լոնդոնում նրա դեմ զրպարտության հայց է ներկայացվել: Մարտի սկզբին Մոսկվայում նրան «Գազպրոմ»-ի բաժնետոմսերի գնման գործով էին մեղադրել, թեեւ դրանք արտասահմանցիներին վաճառելու արգելք կա սահմանված:
Ըստ իրավապահների՝ բանտում մահացած փաստաբան Սերգեյ Մագնիտսկին կարող էր մասնակից լինել Գազպրոմ»-ի բաժնետոմսերի գնման սխեմայի մշակմանը: Հարկերը չվճարելու գործը Բրաուդերի եւ Սերգեյ Մագնիտսկիի դեմ հարուցվել էր այն բանից հետո, երբ վերջինս քողարկել էր պետբյուջեից մեծ չափերի յուրացումները:




























