Մարդը կյանքի ընթացքում միջինը փոխում է 6 աշխատատեղ, 154 անգամ ուշանում է  աշխատանքից եւ աշխատանքի ընդունվելու 10 հարցազրույց անցնում: Նման տվյալներ են ստացվել «Benenden Health» բրիտանական կազմակերպության անցկացրած հետազոտության արդյունքում:

Հարցման արդյունքում, որին մասնակցել է 2 հազար մարդ, պարզվել է, որ մենք 32396 բաժակ սուրճ կամ թեյ ենք խմում աշխատավայրում, 875 անգամ բողոքում ղեկավարությունից եւ 188 անգամ ուշանումաշխատանքից, հաղորդում է The Daily Mail-ը:

Ինչ վերաբերում է անձնական կյանքին, յուրաքաչնյուր 10-րդը խոստովանել է, որ աշխատանքը բացասաբար է ազդում անձնական կյանքի վրա: Հետազոտությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր աշխատող կյանքում միջինը երկու անգամ տհաճություններ է ունենում անձնական կյանքում` կապված զբաղվածության հետ: