Ամերիկյան Օհայո նահանգի դատախազը հանել է բոլոր մեղադրանքները, որ առաջադրվել էին Ֆիլ արջամկան դեմ գարնան գալստյան սխալ կանխատեսման համար: Ներված կենդանուն հաջողվել է խուսափել իրեն սպառնացող մահապատժից, հայտնել է NBC-ն:

Դատախազ Մայք Մոզերի խոսքով, Ֆիլի սխալի պատասխանատվությունը ստանձնել է Արջամկան օրը ամենամյա արարողության կազմակերպիչ ակումբի ղեկավարը` Բիլլ Դիլին: Նա հայտաարրել է, թե սխալ է մեկնաբանել կանխատեսումը: Իրականում, ըս Դիլիի, արջամուկը հայտնել էր, թե ձմեռը դեռ չի պատրաստվում հեռանալ, իսկ ինքը նրան չի հասկացել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ ամեն տարի փետրվարի սկզբին Փենսիլվանիա նահանգի Փանքսութոնի քաղաքում մարդիկ հավաքվում եւ քնից հանում են արջամկանը: Դուրս գալով, եթե նա տեսնում է իր ստվերը, ուրեմն գարունը շուտ կգա: