Գործարար Փոլ Սեգլին հաստատ ցանկանում էր, որպեսզի գործընթաց սկսվի Ցուկերբերգի դեմ, բայց այդ գործով ազատազրկում է սպառնում ոչ թե պատասխանողին, այլ՝ հայցվորին: Facebook-ի հիմնադրի դեմ ներկայացված բազմամիլարդանոց հայցը կարող է Փոլ Սեգլիի համար 40 տարվա ազատազրկում արժենալ:

Ինչպես հաղորդում է НТВ-ն, Նյու Յորքի բնակիչ Սեգլին հավակնում էր սոցիալական ցանցի կեսին, որը ներկայումս արժե 50 մլրդ դոլար: Որպես իր իրավացիության ապացույց նա ներկայացրել է 2003 թվականի պայմանագիրը, որտեղ ասվում է, որ Ցուկերբերգը իրեն է զիջում Facebook-ի կեսը՝ հազար դոլարի ներդրումների դիմաց: Բայց պարզվել է, որ պայմանագիրը կեղծ է, ավելի ճիշտ այն հատվածը, որտեղ խոսվում է Facebook-ի մասին: