Թայվանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժել է 86 մարդ: Այդպիսի տվյալներ է ներկայացրել տեղի փրկարարական ծառայությունը, որն աշխատում է աղետի հետեւանքների դուրսհանման վրա:

Երկրաշարժի հետեւանքով զոհվել է 72-ամյա մի կին, ով Թայվանի կենտրոնական մասի Նանտոու բնակավայրում մնացել է վանքի պատի փլատակի տակ: Տուժողներ եղել են նաեւ Չանհուա բնակավայրում եւ Թայչժուն քաղաքում: Նրանց մեծ մասը թեթեւ վնասվածքներ են ստացել վերեւից ընկնող քարերի հետեւանքով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Երկրաշարժի էպիկենտրոնից 80 կմ հեռու գտնվել է Թայվանի «Սիլիկոնային հովիտը»` «Սինչժու» խոշոր տեխնիակայի այգին, բայց այն չի վնասվել:

Հիշեցնենք, որ այսօր` մարտի 27-ի վաղ առավոտյան, տարբեր տվյալներով 6,1-6,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Նանտոու բնակավայրի մոտ: Ավել վաղ հաղորդվել էր 19 վիրավորների եւ մեկ զոհի մասին: