Չինաստանի Չանչուն քաղաքի բնակիչ, 31-ամյա գեյմեր Լի Մեն վերջին վեց տարիները բնակվում է քաղաքի ինտերնետ-սրճարաններից մեկում:

Համակարգչից նա հեռանում է կարճ ժամանակով` սնվելու եւ ցնցուղ ընդունելու համար: Սրճարանի սեփականատերը պատմել է, որ նա այնքան երկար է մնացել այնտեղ, որ նրա ներկայությունն այլեւս ոչ ոք չի նկատում, գրում է «Beijing Times»-ը:

«Երբ նա խոսում էր  մեր լրագրողի հետ, նրա հայացքը գամված էր էկրանին,  իսկ կողքին պլաստիկե փաթեթվ ճաշն էր: Նրա ամսական աշխատավարձը կազմում է  ամսական մոտ 322 դոլար, որից 80-ը նա վճարում է համակարգչի վարձակալության համար», -գրում է  թերթը:

Մյուս այցելուները պատմել են, որ Լի Մենը սովորաբար խաղալու է գալիս գիշերը, իսկ ցերեկը քնում է: