Չինաստանում ավտոբուսի վարորդը հրաշքով կենդանի է մնացել այն բանից հետո, երբ ավտոբուսի դիմապակու վրա է ընկել ճանապարհի հոսանքի սյունը: Անհայտ է, թե ինչպես է երիտասարդ վարորդը հասցրել հետ քաշվել եւ փրկել գլուխը անխուսափելի հարվածից: Գլխավորն այն է, որ վարորդը չի կորցրել իրավիճակի վերահսկողություւնը եւ վիրավոր վիճակում կարողացել է կանգնեցնել ավտոբուսի ընթացքը եւ փրկել 26 ուղեւորների կյանքը, հաղորդում է Vesti.ru-ն:
Արդեն հիվանդանոցում վարորդ Մաո Չժիհաոն պատմել է, թե ինչ է զգացել այդ պահին: «Երբ ինձ վրա ընկավ հոսանքի սյունը, ես բնազդաբար սեղմեցի արգելակի ոտնակը… Ճանապարհն արդեն չէի տեսնում, ուստի պարզապես փորձում է թեքվել դեպի մայթ: Ավտոբուսը բախվեց արգելապատնեշներին եւ կանգ առավ»,-նշել է նա:




























