Գլենդելի քաղաքային խորհրդի թեկնածու Զարե Սինանյանը, ով նախընտրական արշավի շրջանում սկանդալի կենտրոնում էր հայտնվել, ամենաշատ միջոցներն է հավաքել իր արշավի համար` 70 065 դոլար, հաղորդում է «Glendale News-Press» -ը:
«Գումարներն ուղղակի հոսում են: Մարդիկ հիմնականում ինձ են աջակցում»,-ասել է Սինանյանը:
Ապրիլի 2-ին կայնալիք տեղական ընկտրությունների համար դրամական մուտքերը շարունկվում են ` չնայած խորհրդի մի քանի անդամների` Սինանյանին «YouTube» -ում նրա գռեհիկ եւ սպառնալից արտահայտությունների համար քաղաքային հանձնաժողովներից մեկում ունեցած տեղից զրկելու խնդրանքներին:
Թեկնածուն ընդհանուր առմամբ 9400 դոլար մուտքեր է ունեցել հրապարակային աղմուկից հետո: Սինանյանը պահպանել է իր տեղը քաղաքային հանձնաժողովում, քանի որ քաղաքային խորհրդի մի շարք անդամներ հայտարարել են, որ չկան բավարար ապացույցներ, որ հենց նա է այդ մեկնաբանությունների հեղինակը: Սինանյանը չի ժխտել, որ տեղադրել է այդ մեկնաբանությունները, որոնցից շատերն ուղղված են Հայաստանի աշխարհաքաղաքական թշնամիների դեմ, նա միայն նշել է, որ դրանք չեն արտացոլում նրա արժեքները:
Մյուս առավել հաջող թեկնածուն` միջոցների հավաքման առումով, քաղաքային խորհրդի ներկայիս անդամ Արա Նաջարյանն է, նա 64 375 դոլար ունի` 2009թ. 45 013 դոլարի փոխարեն:
Հաջորդ թեկնածուն` Արամ Կազազյանը, բավականին ետ է մնում մյուսների համեմատ: 2009 թ. 60 231 դոլարի փոխարեն նա հավաքել է ընդամենը 5499 դոլար: Ինչ վերաբերում է քաղաքային կլերկ Արդի Քասախյանին, ապա նա արդեն հավաքել է 32 056 դոլար, այն դեպքում, երբ նրա մրցակից Ատեֆանի Լանդրեգանն ունի 9103 դոլար:




























