Պերուում ուղեւորատար ավտոբուսը ձորն է ընկել, զոհվել է 24 մարդ, եւս 18-ը վիրավորվել են:

Պատահարը տեղի է ունեցել Պերուի մայրաքաղաք Լիմայից մի քանի հազար կմ հարավ գտնվող Արեկիպա քաղաքի մոտ գտնվող մայրուղում: Կատարվածի պատճառն անհայտ է, հայտնում է Agence France-Presse-ը:

Ոստիկանությունում հայտնել են, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ դեռ ոչ բոլոր ուղեւորներին է հաջողվել գտնել: Փրկարարները շարունակում են աշխատել դեպքի վայրում, հայտնում է lenta.ru-ն:

Ուղեւորների մեծ մասը հանքագործներ են եղել, որոնք Արեկիպա էին մեկնում մարտի 31-ին կայնալիք հոգեւոր տոնին մասնակցելու: