Բեռլինում վթարի է ենթարկվել դպրոցական ավտոբուսը, տուժել է 11 երեխա: Այդ մասին հայտնել են տեղի իրավապահ մարմինները:
Էքսկուրսիայից աշակերտներին տուն բերող ավտոբուսը անհայտ պատճառներով բախվել է մեկ այլ միկրոավտոբուսի, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»: Ինը երեխա տեղափոխվել են հիվանդանոց: Ներկայումս ոստիկանությունը պարզում է կատարվածի բոլոր հանգամանքները:




























