Կանադական ավիաընկերության Վանքուվեր-Լոնդոն չվերթի օդանավը հարբած կարգազանցի պատճառով  արտակարգ վայրէջք  է կատարել Արկտիկայում:

Ականատեսները պատմել են, որ А330 օդանավի  հարբած ուղեւորներից մեկն սկսել է ագրեսիվ վարք դրսեւորել: Մյուս ուղեւորների օգնությամբ ուղեկցորդուհիներին հաջողվել է  կապկպել 39-ամյա հարբեցողին, այլապես չէր հաջողվում նրան հանդարտեցնել: 

Օդաչուն ստիպված վայրէջք է կատարել Արկտիկայի կենտրոն  Նունավիթ-Իկալուիթի օդանավակայանում, ուր կարելի է հասնել միայն օդով կամ ջրով, գրում է «Նովիե իզվեստիան»: Կատարվածի մեղավորն անմիջապես ձերբակալվել է տեղի ոստիկանության կողմից: Տղամարդուն սպառնում է մինչեւ հինգ տարվա ազատազրկում եւ մինչեւ 100 հազար դոլար տուգանք: