Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Յան Թոմփսոնը հետազոտություն է իրականացրել` հաշվելով բակտերիաների քանակությունը աշխարհի գրեթե բոլոր երկրների դրամականմիջոցների վրա: Գիտնականը հայտնաբերել է, որ դանիական թղթադրամներում եւ մետաղադրամներում` կրոնի եւ Էրեի վրա ավելի շատ բակտերիաներ կան, քան ցանկացած այլ դրամի վրա: Ըստ պրոֆեսորի, ավելի շատ միայն չինական յուանների վրա են հայտնաբերվել:
Նրա տվյալներով, դանիական դրամների վրա 40,2 հազար միկրօրգանիզմներ են հայտնաբերվել: TV2 հեռուստաալիքը հայտնել է, որ վերջին շրջանում տպագրված դանիական դրամները հատուկ ծածկույթ ունեն, որը ապահովում է հիգիենիկ պաշտպանությունը:
Երկրորդ տեղում Շվեդիան է` 39,6 հազար բակտերիա: Եվրոյի ցուցանիշը կազմում է 11 հազար բակտերիա, իսկ բրիտանական ֆունտինը` 18,2 հազար:




























