Մոտ հարյուր գրոհայիններ հարձակվել են Քենիայի խաղատան վրա, որի հետեւանքով զոհվել են 6 հարձակվողներ եւ մեկ ոստիկան:
Դեպքը կատարվել է մարտի լույս 28-ի գիշերը՝ Մալինդի նավահանգստային քաղաքում, հայտնում է Agence France-Presse-ը: Խաղատան մոտ փոխհրաձգություն է սկսվել, գրոհողները փորձել են ներխուժել խաղատուն, սակայն դիմադրության են հանդիպել: Խաղատան ներսում այդ պահին չորս իրավապահներ են գտնվել:
«Ռոսբալտը» հայտնում է, որ գրոհայինները անջատական «Մոմբասի Հանրապետական խորհուրդ» խմբավորման անդամներ են: Չորս մարդ ձերբակալվել է, մնացածներին որոնում են:




























