Բրազիլիայի ոստիկանությունը հայտնել է Ռիո դե Ժանեյրոյում արտասահմանցի զբոսաշրջուհու բռնաբարության եւ կողոպուտի մասին. քաղաք, որտեղ հաջորդ տարի տեղի է ունենալու Աշխարհի առաջնությունը, իսկ 2016թ.`Օլիմպիադան, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դա կատարվել է երթուղային ավտոբուսում: Չարագործները նստել են ավտոբուս, այնտեղից վռնդել մյուս ուղեւորներին եւ զբոսաշրջուհուն ու նրա ընկերոջը տարել Ռիոյի ծայրամասեր:
Այնտեղ մի քանի ժամ նրանք բռնաբարել են զբոսաշրջուհուն` վերջինիս ընկերոջ աչքի առաջ: Ընկերոջը ծեծել են եւ ձեռնաշղթաներ հագցրել: Դրանից առաջ նրանց ստիպել էին քաղաքի բանկոմատներից հանել բոլոր փողերը: Ոստիկանությունը պնդում է, որ հարձակվողները ձերբակալվել են: Զբոսաշրջիկների ազգությունը չի հաղորդվում:




























