Կոլումբիայի 20-ամյա բնակիչը կես տարվա ընթացքում չորս անգամ կայծակի զոհ է դարձել։ Բժիշկները խուրհուրդ են տվել նրան հողակցել իր մարմինը։ Կոլումբացի Ալեքսանդր Մանդոնը վերջին վեց ամսվա ընթացքում կայծակի չորս հարված է ստացել։ Արհավիրքը, որ տառացիորեն հետապնդում է երիտասարդին, զրկել է նրան զինծառայությունը շարունակելու հնարավորությունից, հաղորդում է Lifenews.ru-ն։

Առաջին երեք հարվածը նա ստացել է, երբ դեռեւս զինվոր էր։ Ի զարմանս բժիշկների, 20-ամյա Ալեքսանդրը կարողացել է խուսափել արտաքին վնասվածքներից, սակայն հզոր էլեկտրական հոսանքը նրա օրգանիզմի համար անհետք չի մնացել։

Այժմ Մանդոնն առանց կողմնակի օգնության դժվարությամբ է տեղաշարժվում։ Նրա հարազատները հույս ունեին, որ նա անվտանգության մեջ կլինի, երկրի հյուսիսում գտնվող հայրենի քաղաք հասնելուն պես, որտեղ ամպրոպներ բավականին հազվադեպ են լինում։

«Դա կրկին տեղի ունեցավ բոլորովին վերջերս Ալեքսանդրի նոր աշխատավայրում։ Անձրեւում էր, ամպրոպ էր, ես կարճ ժամանակով դուրս եկա հարեւանուհու մոտ, իսկ երբ վերադարձա, նա անշարժ ընկած էր գետնին», - պատմում է Մանդոնի անհանգստացած մորաքույրը։