Google-ը նշում է գերմանացի նկարչուհիՄարիա Սիբիլլա Մերիանի ծննդյան տարեդարձը՝ այդ առթիվ տոնական Doodle թողարկելով:

Մարիա Սիբիլլա Մերիանը Ռեֆորմացիայի դարաշրջանի ամենահայտնի դեմքերից է, 17-18-րդ դարերի իսկական հայտնություն, ով մարդկությանը նվիրեց զարմանահրաշ աշխարհ: Մերիանը ծնվել է 1647թ. ապրիլի 2-ին Մայնի Ֆրանկֆուրտում: Հայրը Եվրոպայում հանրահայտ փորագրող է եղել, ով հիանալի արվեստանոց եւ տպարան ուներ, մայրը զբաղվել է ձեռնարկատիրությամբ՝ մետաքսի ֆաբրիկա հիմնելով:

Մանկուց Մարիա Սիբիլլան հետեւել է ֆաբրիկայի աշխատակիցների գործունեությանը, ալբոմներում գծագրել, անգամ փորձել է փորագրությամբ զբաղվել: Նա գործվածքների համար չմաքրվող ներկ է հայտնագործել եւ փոքրիկ ֆաբրիկայում ինքնատիպ սփռոցների եւ կտորե անձեռոցիկների հավաքածու թողարկել. ծաղիկներ, տերեւներ, թիթեռներ: Ձեռք բերել ցանկացողների գործը հեշտացնելու համար Մարիան 1677թ. հայրական տպագրատանը սեփական պատկերազարդումներով մի ամբողջ ալբոմ է հրատարակել՝ «Ծաղիկների գիրք» անվանմամբ: