Թրումեն Կապոտեի «Նախաճաշ Թիֆանիի մոտ» վեպի`  տպագրական մեքենայով տպագրված եւ հեղինակի շատ հուշեր պարունակող տեքստը  վաճառքի է հանվել RR Auctions աճուրդային տան կողմից կազմակերպված աճուրդում: Այս մասին տեղեկացնում է RR Auctions-ի կայքը, հայտնում է  Lenta.ru-ն:

Աճուրդը կկայանա ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգում, ապրիլի 18-25-ին: Ձեռագրի նախնական արժեքը կազմում է 10 հազար դոլար: Associated Press-ի տվյալներով` վեպը կվաճառվի նվազագույնը 250 հազար դոլարով:

Random Houses հրատարակչական տան համար Թրումեն Կապոտեի կողմից 1958 թվականին տպագրված 84 էջից բաղկացած «Նախաճաշ Թիֆանիի մոտ» վեպը պարունակում է հեղինակի շատ հուշեր: Դրանց թվում է նաեւ գլխավոր հերոսուհու` Քոնի Գուսթաֆսոնի անվանափոխությունը Հոլի Գոլայթլիի: Ձեռագրի առաջին էջում հեղինակն իր ձեռքով գրել է վեպի անվանումը:

«Նախաճաշ Տիֆանիի մոտ» վեպը 1958 թվականին հրապարակել է ամերիկյան  Random House պարբերականը: Թրումեն Կապոտեի վեպը պատմում է Հոլի Գոլայթլի երիտասարդ աղջկա մասին, ով փնտրում է հարուստ եւ հաջողակ տղամարդու: 1961 թվականին վեպն էկրանավորել է Բլեյք Էդվարդսը: Ֆիլմը, որի գլխավոր դերը կատարել է Օդրի Հեփբերնը, դարձել է ամերիկացի կինոգործչի դասական գործը եւ լավագույն երաժշտության եւ երգի համար «Օսկարի» է արժանացել: